Արտաքին 5 տարի առաջ - 12:40 25-06-2021

Հռոմի Պապը հիշել է իր այցը Հայաստան և մտահոգություն հայտնել ԼՂ հակամարտության կապակցությամբ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուրջ մտահոգություն է հայտնել աշխարհում` այդ թվում Պաղեստինում, Սիրիայում և Կովկասում չդադարող սուր հակամարտությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Vaticannews.va-ն:

Հինգշաբթի Վատիկանում դիմելով ROACO կրոնական կազմակերպության անդամներին, որը զբաղվում է Արևելյան կաթոլիկ եկեղեցիներին օգնություն տրամադրելով, Սրբազան քահանայապետը հիշել է 2016-ին Հայաստան կատարած այցը և թե ինչպես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ աղավնիներ է բաց թողել երկինք՝ «իբրև խաղաղության մաղթանք Կովկասի ողջ տարածաշրջանին»:

«Ցավոք, այս տարածաշրջանին վերջին ամիսներին նորից վերք հասցվեց: Եվ, հետևաբար, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն ուշադրության համար, որը դուք հատկացրել եք Վրաստանին և Հայաստանին, որպեսզի կաթոլիկ համայնքը շարունակի ավետարանական կյանքի նշան և խթան մնալ»,-ամփոփել է Ֆրանցիսկոսը:

Հռոմի պապը նաև կոչ է արել ականջալուր լինել «աշխարհի շատ կողմերից լսվող ճիչերին, հատկապես այն եկեղեցիների և երկրների կողմից, որոնց համար դուք աշխատում եք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան