Ներքին 5 տարի առաջ - 12:08 24-06-2021

Վարչապետի ներս մտնելուց բոլորս ոտքի կանգնենք. վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյան

Այսօր վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը, մինչ կառավարության նիստի սկսելը, մոտեցել է կառավարության անդամներին և խնդրել, որ Նիկոլ Փաշինյանը երբ ներս մտնի` ոտքի կանգնեն և հոտնկայս դիմավորեն:

«Հարգելի՛ կառավարության անդամներ, խնդրում եմ վարչապետի ներս մտնելուց բոլորս ոտքի կանգնենք»,- ասել է նա։

Բնականաբար, կառավարության անդամները վարչապետի պաշտոնակատարի ներս մտնելուց ոտքի են կանգնել:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի ժամանակ ևս հավաքվածների ուղղորդում էին` ինչպես դիմավորել նրան:

Հիշեցնենք հայտի դեպքը, երբ հունիսի 11-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դուրս էր գալիս մեքենայից մի տղամարդ ներկաներին հրահանգում է ծափահարել․ «Ծափ տվեք, արա՛»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով