Սպորտ 5 տարի առաջ - 23:25 23-06-2021

ԵՎՐՈ-2020. Իսպանիան ջախջախեց Սլովակիային ու դուրս եկավ փլեյ-օֆֆ

Իսպանիայի հավաքականն այս առաջնության ժամանակ առաջին հաղթանակը տոնեց՝ 5-0 հաշվով պարտության մատնելով Սլովակիային: Առաջին խաղակեսի սկզբում Ալվարո Մորատան չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը: Ընդ որում, նախորդ խաղում էլ Ժերար Մորենոն էր վրիպել նշակետից: 30-րդ րոպեին անհասկանալի ինքնագոլի հեղինակ դարձավ սլովակների դարպասապահ Մարտին Դուբրավկան՝ ցանկանալով հեռացնել գնդակը: Առաջին խաղակեսի հիմնական ժամանկին ավելացված 3-րդ րոպեին Էմերիկ Լապորտը ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: 56-րդ րոպեին սլովակների դարպասը երրորդ գնդակն ուղարկեց Պաբլո Սարաբիան: 67-րդ րոպեին «կարմիր ֆուրիայի» 4-րդ գոլը խփեց գոլի դրվագից վայրկյաններ առաջ փոխարինման մտած Ֆերան Տոռեսը: Ընդ որում, Տոռեսը փոխարինել էր Մորատային: 5 րոպե անց սեփական դարպասն այս անգամ գրավեց Յուրայ Կուցկան՝ 5-0:

Այս հաղթանակից հետո Իսպանիան միավորների քանակը հասցրեց 5-ի ու, երկրորդ տեղով, Շվեդիայի հետ դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Իր հերթին, Շվեդիան 3-2 հաշվով պարտության մատնեց Լեհաստանին: Շվեդները խմբային փուլն ավարտեցին 7 միավորով: Սլովակիան 3 միավորով 3-րդն է, իսկ Լեհաստանը մրցաշարն ավարտեց մեկ միավորով՝ վերջին հորիզոնականում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան