Արտաքին 5 տարի առաջ - 22:23 23-06-2021

ԵՄ-ն Հունգարիայի իշխանությունների դեմ միջոցներ է նախապատրաստում՝ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության համար

Եվրամիությունը միջոցներ կձեռնարկի Վիկտոր Օրբանի կառավարության դեմ ՝ ի պատասխան ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակելու ծրագրերի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Բուդապեշտին մեղադրելով ԵՄ հիմնարար արժեքները ոտնահարելու մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Բրյուսելն արձագանքել է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Հունգարիայի խորհրդարանը օրինագիծ է ընդունել, որն արգելում է դպրոցներում տարածել նյութեր, որոնք ենթադրվում են նպաստել համասեռամոլությանը և սեռափոխությանը: Ակնկալվում է, որ շուտով փաստաթուղթը կստորագրի երկրի նախագահը, որը իշխող «Ֆիդես» կուսակցության նախկին պատգամավոր էր:

«Հունգարական օրինագիծը ամոթալ է», - լրագրողներին ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ շեշտելով, որ Եվրամիությունը չի գնա փոխզիջումների այնպիսի սկզբունքների հարցում, ինչպիսիք են մարդու արժանապատվությունը, հավասարությունը և մարդու իրավունքների հարգումը: Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը հատուկ նամակ է պատրաստում Բուդապեշտի համար, որը պարունակում է «իրավական մտահոգություններ»: Հունգարիան դատապարտվել է Գերմանիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և եվրոպական այլ երկրների կողմից:

Վարչապետ Օրբանը անտեսել է Լեյենի դիտարկումները՝ նշելով, որ օրինագիծն ինքնին երեխաների և նրանց ծնողների իրավունքները պաշտպանելու միջոց է:

Reuters-ը Օրբանի կողմից ճնշումը կապում է 2022-ի ընտրությունների հետ։ Այժմ, ըստ գործակալության, նա մտադիր է ներկայանալ որպես ավանդական քրիստոնեական արժեքների կատաղի պաշտպան` ընտրական բազան ամրապնդելու համար:

ԵՄ իշխանությունները վաղուց էին մեղադրում Հունգարիայի աջ պահպանողական ուժերին ԵՄ արժեքները խաթարելու մեջ և ներկայումս պաշտոնական դատական ​​հետաքննություն են վարում Օրբանի կառավարության դեմ: Նրա իշխանության տասնամյակի ընթացքում, ըստ քննադատների, նա օգտագործել է պետական ​​փողերը, ներառյալ ԵՄ միջոցները, իր շուրջ հավատարիմ բիզնես էլիտա ստեղծելու համար`միաժամանակ սահմանափակելով ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների և համալսարանների անկախությունը:

Ինքը՝ Օրբանը, հերքում է Հունգարիայի ժողովրդավարությունը խարխլելու մեղադրանքները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով