Արտաքին 5 տարի առաջ - 21:08 23-06-2021

Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություն են անում Նախիջևանում

Ինչպես գրում է Ermenihaber-ը, Ադրբեջանն ու Թուրքիան մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Հունիսի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում, որոնց մասնակցում են Նախիջևանի կայազորի զորքերը և Թուրքիայի ԶՈւ կառավարման մարմինները», – ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում զինվորականները մշակում են կապի միասնական համակարգի օգնությամբ գործողությունների համակարգումը, շտաբների միջև տվյալների փոխանակման ապահովումը, ինչպես նաև ԱԹՍ–ների օգնությամբ ստացված տվյալների ինտեգրումը մարտերի կառավարման միասնական համակարգում:

Այդ զորավարժություններին ներգրավված անձնակազմի և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ տվյալներ չեն հայտնում։

Զորավարժությունների իմիտացիոն պլանի համաձայն՝ պայմանական հակառակորդի հրետանային մարտկոցը հարված է հասցրել ադրբեջանական զորքերի առաջապահ դիրքերին։ Իսկ մարտկոցի տեղաշարժը իհարկե վերահսկվել է Bayraktar-TB2 ԱԹՍ–ի օգնությամբ։

Զորավարժությունների ընթացքին հետևել է և թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերաբերյալ տեղեկություններ է ստացռել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը: Վերջինս հանդիպել է սպայական անձնակազմի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան