Ներքին 5 տարի առաջ - 17:02 23-06-2021

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Կցանկանայի վերահաստատել մեր երկրները միավորող անկեղծ բարեկամության կապերն առավել զարգացնելու ու խորացնելու իմ մտադրությունը:

Վստահ եմ՝ Ձեր առաջիկա պետական այցը Իտալիա կարևոր առիթ կհանդիսանա մեր՝ միասին գրանցած արդյունքների և երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու հնարավորությունների մասին մտածելու համար:

Բարեկամության ոգով և Երևանում ու Հռոմում մեր հանդիպումների վառ հիշողություններով՝ ևս մեկ անգամ Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները և անձնական ու ընտանեկան բարեկեցության բարեմաղթանքները»,- մասնավորապես ասված է Իտալիայի նախագահի շնորհավորական ուղերձում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի