Արտաքին 5 տարի առաջ - 14:18 23-06-2021

Իրանը հերքել է իր արբանյակների անհաջող արձակման մասին ԱՄՆ հայտարարությունը

Իրանը հերքել է իր արբանյակների արձակման ձախողված փորձի մասին լուրերը, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին:

«Փարս 1» և «Նահիդ» («Վեներա») արբանյակների անհաջող արձակման մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, մենք չենք հաստատում դա,- նախարարի խոսքերը մեջբերում է «Երիտասարդ լրագրողների ակումբ» իրանական տեղեկատվական գործակալությունը:- «Փարս 1»-ի և «Նահիդ»-ի ստեղծման աշխատանքները ամբողջությամբ ավարտված են, սարքերը պատրաստ են արձակման: Սակայն արձակումը դեռ տեղի չի ունեցել, այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում»:

Չորեքշաբթի օրը CNN հեռուստաալիքը, վկայակոչելով Մոնտերեյ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) Միդլբերիի միջազգային հետազոտությունների ինստիտուտի փորձագետներին, հաստատել էր, որ հունիսի կեսին Իրանը իբր փորձ է կատարել իր արբանյակն արձակելու երկրամերձ ուղեծիր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»