Ներքին 5 տարի առաջ - 13:57 23-06-2021

Ռուս խաղաղապահները կրկնապատկում են հայկական գարեջրի վաճառքը

Վերջին մի քանի ամիսներին ալկոհոլային խմիչքների վաճառքի ծավալը մեծացել է՝ չնայած գնի կտրուկ աճին։ Հատկապես մի քանի անգամ ավելացել են գարեջի արտադրությունն ու վաճառքը։ Սա պայմանավորող երկու գործոն ունի․ առաջինը՝ շոգ ամառը, երկրորդը՝ ռուս խաղաղապահներն ու ռուս զբոսաշրջիկների կտրուկ աճը։

Մեր տեղեկություններով, «Կիլիկիա» գարեջրի գործարանը վերջին ամիսներին կրկնապատկել է արտադրության ծավալը, քանի որ մեծացել է Արցախ արտահանվող ապրանքի պահանջարկը։ Ըստ տեղեկության՝ գործարանն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով և հավելյալ աշխատանքային ժամերով։

Արցախի խանութներում գարեջուրը բավականին լավ է վաճառվում, ինչի մասին փաստում են հենց իրենք՝ արցախցի խանութպանները։

Հայաստանում ալկոհոլային խմիչքների գնաճը չի խանգարում ռուս զբոսաշրջիկներին սպառել մեծ քանակությամբ գարեջուր։

Այս երկու գործոնների շնորհիվ Հայաստանում ալկոհոլային խմիչքների սպառման ծավալն ավելացել է։

Նշենք նաև, որ չնայած ծխախոտի գնի բարձրացմանը՝ դրա սպառման անկում ևս չկա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի