Արտաքին 5 տարի առաջ - 19:04 22-06-2021

Քննարկվում է Քաբուլի օդանավակայանը պաշտպանելու հարցում Թուրքիային տրվելիք աջակցության բնույթը. Պենտագոն

Ինչպես գրում է Ermenihaber-ը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակ Ջոն Քիբրին հայտարարել է, որ Վաշինգտոնը Անկարայի հետ քննարկում է Քաբուլի օդանավակայանի պահպանության գործընթաի կազմակերպումը Թուրքիային հանձնելու հարցի մանրամասները:

Ամենօրյա բրիֆինգի ժամանակ Քիբրին հայտարարել է նաև, որ չնայած նրան, որ Վաշինգտոնը ուշադրությամբ հետևում է Աֆղանստանում անվտանգային իրավիճակին՝ ԱՄՆ-ի զորքերի այդ երկրից դուրս գալու ժամկետները չեն երկարաձգվի:

Քիրբին ասել է, որ օրեր առաջ ԱՄՆ-ի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Բայդեն-Էրդողան հանդիպմանը Քաբուլի oդանավակայանի հարցում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող մանրամասներ:

«Թուրքիան համաձայնել է օդանավակայանի պահպանության հարցում ղեկավարումը իր վրա վերցնել: Սակայն այդ հարցի դետալների վրա դեռ աշխատանք է տարվում: Դեռ շատ աշխատանք կա անելու: Նրանք հայտարարել են, որ աջակցություն են ակնկալում ԱՄՆ-ից ու միջազգային հանրությունից: Դրա վրա ենք աշխատում»,- ասել է Քիրբին:

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է Քաբուլի օդանավակայանի պահպանության հարցում ֆինանսական կամ լոգիստիկ աջակցություն տրամադրել Թուրքիային, խոսնակը հստակ պատասխան չի տվել՝ ասելով, քննարկումներն ընթանում են, և իրենք դեռ չգիտեն, թե ինչպիսի օգնություն են ցույց տալու Թուրքիային:

Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո զորք ուղարկել այդ երկիր՝ պաշտպանելու և գործարկելու Քաբուլի միջազգային օդանավակայանը:

Անկարան նման առաջարկով հանդես էր եկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, երբ ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության էին եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան