Արտաքին 5 տարի առաջ - 18:42 22-06-2021

Իտալիայում դեռահասը որոշել է դատի տալ ծնողներին՝ պատվաստվել իրեն թույլ չտալու համար  

Տոսկանայի ընտանեկան փաստաբանների ասոցիացիան հայտարարել է, որ Ֆլորենցիայից մի դեռահաս դիմել է փաստաբաններին ծնողների պատճառով, ովքեր արգելում են իրեն պատվաստվել COVID-19-ի դեմ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դպրոցականը հայտարարել է, որ իր ծնողները իրեն չեն տալիս պատվաստվելու գրավոր թույլտվություն:

«Լինելով 17 տարեկան՝ նա չի կարող ուղղակիորեն փաստաբան ընտրել և չի կարող պատվաստումներ ստանալ առանց իր ծնողների կողմից փաստաթղթի»,- ասել է ասոցիացիայի ներկայացուցիչ Ջաննի Բալդինին:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, դեռահասի խոսքով, իր ծնողները պատվաստանյութերը համարում են ոչ անվտանգ՝ դրանք անվանելով գարշելի: Այս խնդրի մասին իմացել են սոցծառայություններն ու դպրոցը, որը կրթության նախարարության միջոցով դիմել է փաստաբաններին:

«Առայժմ հայտարարությունը դատարան չի հասել: Ես կփորձեմ խոսել ծնողների հետ, որպեսզի նրանք փոխեն իրենց միտքը: Հակառակ դեպքում գործը կփոխանցվի անչափահասների հարցերով դատարան, իսկ դատախազությունից կնշանակվի հատուկ հսկիչ»,- ասել է փաստաբանը:

Բալդինին ընդգծել է նաև, որ Իտալիայում հաճախակի են հանդիպում այդպիսի դեպքեր, իսկ վերոնշյալ դեպքը տեղի է ունեցել Արեցցո քաղաքում բնակվող ընտանիքի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի