Արտաքին 5 տարի առաջ - 10:57 22-06-2021

Իտալիայում սկսել են աշխատանքից ազատել կորոնավիրուսի դեմ չպատվաստված բուժաշխատողներին

Իտալիայում աշխատանքից սկսել են ազատել բուժաշխատողներին, որոնք դեռ չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հայտնում է Sky TG24 հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով, Իտալիայի նախարարների խորհուրդն ապրիլի 1-ին նոր հրամանագիր է ընդունել կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, որը նախատեսում է պարտադիր պատվաստում բոլոր բուժաշխատողների համար: Պատվաստումներից հրաժարված բուժաշխատողին կարող է առաջարկվել մեկ այլ աշխատանք՝ առանց գործընկերների և հիվանդների հետ շփվելու, իսկ եթե ​​այլ աշխատանք չկա, այդպիսի աշխատողներին կարող են հեռացնել աշխատանքից առանց աշխատավարձի պահպանման մինչև դեկտեմբերի 31-ը:

Նշվում է, որ Իտալիայի մասնագիտական ​​ասոցիացիաներն ու հիվանդանոցները տրամադրել են ոլորտի բոլոր բժիշկների, բուժքույրերի և այլ աշխատողների անունները, ապրիլին նրանց բոլորին հրավեր էին ուղարկել՝ պատվաստումների վերաբերյալ փաստաթղթերը կամ պատվաստման մերժման պատճառները ներկայացնելու համար: Հրավեր ստացածներից շատերը չեն եկել պատվաստումների, հայտնում է հեռուստաալիքը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան