Մամուլ 5 տարի առաջ - 08:45 22-06-2021

Կոտայքն այլևս Ծառուկյանի ազդեցության տակ չէ․ Հրապարակ

Ավանդույթի համաձայն՝ Կոտայքի մարզը եղել է Գագիկ Ծառուկյանի ազդեցության ներքո, եւ ԲՀԿ-ն այս մարզում գրեթե բոլոր ընտրություններին առաջատարն է եղել․ 2017-ին, օրինակ, ՀՀԿ-ն հաղթել էր բոլոր մարզերում, բացի Կոտայքից, որտեղ ԲՀԿ-ն էր առաջատարը։ Միայն հեղափոխությունից հետո՝ 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին այս ավանդույթը խախտվեց, եւ ԲՀԿ-ն զիջեց «Իմ քայլին»։

Հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով եւս Կոտայքում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը ստացել է 63 հազար 388 ընտրողի քվե կամ ձայների 52.51 տոկոսը։ Երկրորդ տեղում Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ ստացել է 25 հազար 622 քվե կամ 21.23 տոկոսը, իսկ ԲՀԿ-ն երրորդ տեղում է՝ 9 հազար 760 ձայնով կամ ընտրողների 8.09 տոկոսի քվեով։ «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել է 4 հազար 282 քվե կամ ձայների 3.55 տոկոսը։

Արձանագրենք, որ ստեղծման պահից՝ 2004 թվականից սկսած, սա առաջին խորհրդարանական ընտրությունն է, որի ժամանակ ԲՀԿ-ն չի անցել խորհրդարան։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն ստացել է 50 հազար 416 ձայն՝ քվեների 3,96 %-ը։ Մինչդեռ 2007 թվականի ընտրություններում ստացել էր 204 հազար ձայն, 2012 թվականին՝ 454 հազար, 2017-ին՝ 428 հազար, իսկ 2018-ին՝ 104 հազար ձայն։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին