Արտաքին 5 տարի առաջ - 23:38 21-06-2021

Թրամփն առաջարկել էր կորոնավիրուսով հիվանդներին ուղարկել Գուանտանամոյի բանտ

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակի սկզբնական փուլում առաջարկել է վարակվածներին ուղարկել Կուբայի ամերիկյան Գուանտանամոյի բանտ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով Washington Post-ի երկու լրագրողների գիրքը:

Լրագրողներ Յասմին Աբութալեբը և Դամիան Պալլետան «Մղձավանջային սցենար. Թրամփի վարչակազմի՝ պատմության ընթացքը փոխող պատասխանը համաճարակին» գրքում պնդում են, որ 2020 թվականի փետրվարին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Թրամփը հարցրել է իր օգնականներին, թե ինչպես կարելի է լուծել համաճարակի խնդիրը, նախքան այն լայնորեն տարածվի:

«Մենք կղզի չունե՞նք, որ մեզ է պատկանում: Իսկ Գուանտանամո՞ն»,- ըստ գրքի հեղինակների՝ հարցրել է Թրամփն այն ժամանակ:

Նրանք նշում են նաև, որ գաղափարը հետագայում կրկին արծարծվել է Դոնալդ Թրամփի կողմից, բայց դրա իրականացումը արգելվել է նախագահի օգնականների կողմից: Բացի այդ, Թրամփը ծայրաստիճան բացասաբար է արձագանքել կորոնավիրուսով հիվանդների հայտնաբերմանը, քանի որ, ըստ գրքի հեղինակների, նրա կարծիքով՝ դա կարող էր իջեցնել իր վարկանիշը գալիք ընտրություններից առաջ:

Գուանտանամոյի բանտը նախատեսված է այն անձանց համար, որոնց ԱՄՆ իշխանությունները մեղադրում են տարբեր հանցագործությունների, մասնավորապես՝ ահաբեկչության և թշնամու կողմից պատերազմ վարելու մեջ: Այն տեղակայված է անորոշ ժամանակով վարձակալված ԱՄՆ ռազմածովային բազայում՝ Գուանտանամո ծովածոցում (Կուբա)՝ համանուն քաղաքից 30 կմ հեռավորության վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով