Ներքին 5 տարի առաջ - 16:48 21-06-2021

Արցախի ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը

2021 թվականի հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն:

Նախորդ շաբաթվա համեմատ 2-ով աճել են ՃՏՊ դեպքերը, նվազել՝ ընդհանուր հանցագործությունների թիվը:
2021 թվականի հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածքի` 5, անձնական ունեցվածքի գողության` 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 1, թմրանյութի հայտնաբերման` 7, թունավորման` 1 և զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք: Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

Ընդհանուր առմամբ, ոստիկանության Հերթապահ մասում դեպքերի կամ պատահարների վերաբերյալ գրանցվել է 53 հաղորդում:

Համակարգի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ 29-ն արդեն բացահայտվել և ընթացքավորվել է:

Հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ տարածքում գրանցվել է 22 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 16-ը նյութական վնասով, 6-ը՝ մարմնական: ՃՏՊ դեպքերից բուժհաստատություն է դիմել 8 քաղաքացի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան