Արտաքին 5 տարի առաջ - 11:49 21-06-2021

ԱՄՆ-ն շարունակելու է բանակցություններն Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ. պետդեպարտամենտ

Վաշինգտոնը «զգալի առաջընթաց» է նկատում միջուկային գործարքին վերադառնալու հարցում Թեհրանի հետ բանակցություններում:

Վաշինգտոնը շարունակելու է բանակցություններ վարել Թեհրանի հետ, որպեսզի Միացյալ Նահանգները վերադառնան Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմաններին, որոնցից երկիրը դուրս է եկել 2015 թ. Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: Նման հայտարարությամբ է հանդես եկել Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ, պահպանողական Էբրահիմ Ռայիսին:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով, Վիեննայում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններն արդեն «զգալի առաջընթաց են գրանցել», և Վաշինգտոնը մտադիր է շարունակել ընթանալ այդ ճանապարհով: «Մենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին շարունակելու ենք քննարկումները Ծրագրին փոխադարձ վերադարձի վերաբերյալ»,- շեշտել է Պետդեպարտամենտը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով