Ներքին 5 տարի առաջ - 19:28 20-06-2021

Հարուցվել են քրեական գործեր՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու և քննությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ. ՔԿ

2021թ. հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ թիվ 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Նույն օրը քաղաքացին բերման է ենթարկվել: Նա հայտարարել է, որ ժամը 11:00-ի սահմաններում նշված ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո քվեաթերթիկը վերցրել է իր հետ, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի ղեկավարի հորդորով այն փոխանցի վերջինիս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Որոշումներ են կայացվել՝ շտաբի ղեկավարին և քաղաքացուն ձերբակալելու մասին:

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացին փաստաբանի ներկայությամբ հրաժարվել է բացատրություն տալ և ինքնակամ դուրս է եկել քննիչի աշխատասենյակից, անտեսել չհեռանալու և քննչական գործողություններին մասնակցելու՝ քննիչի հորդորներն ու հեռացել է վարչական շենքից:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում:

Կատարվել են անհետաձգելի բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»