Ներքին 5 տարի առաջ - 10:13 20-06-2021

Դատարանը բավարարել է Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ պաշտպանի բողոքը․ բժիշկն ազատության մեջ է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մանվել Շահվերդյանը բավարարել է «Իզմիրլյան» ԲԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ պաշտպանի բողոքը։ Նա ազատ է արձակվել;

Այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանը։ «Դատավոր Շահվերդյանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի և իմ բողոքը, և պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ», - «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վարդևանյանը։

Ավելի ուշ Չարչյանի մյուս փաստաբանը՝ Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալն արդեն ազատության մեջ է:

Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով