Ավելին 5 տարի առաջ - 22:19 19-06-2021

Արքայազն Ուիլյամը մեղադրել է Մեգան Մարքլին «եղբորը առևանգելու» մեջ

Բրիտանական թագուհի Էլիզաբեթ Երկրորդի թոռը՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամը մեղադրել է Սասեքսի դքսուհուն՝ Մեգանին, «իր եղբորը առևանգելու մեջ»: Այս մասին բրիտանացի պատմաբան և կենսագիր Ռոբերտ Լեյսին գրում է «Եղբայրների ճակատամարտ. Ուիլյամ և Հարրի. բարեկամություն և թշնամություն» նոր գրքում, որից մի հատված մեջբերում է The Sun-ը:

Լեյսիի խոսքով՝ արքայազն Ուիլյամը համոզված է, որ Մեգան Մարքլը հետևում է գաղտնի ծրագրի, համաձայն որի՝ նա ցանկանում է ընտանիքից «փախցնել» իր եղբորը՝ արքայազն Հարիին, և նրան հանել հարազատների դեմ: Բացի այդ, Քեմբրիջի դուքսը նրան մեղադրել է «միապետության որոշ թանկարժեք սկզբունքները տապալելու» մեջ:

Լեսին նշել է նաև, որ Ուիլյամն իրեն «նեղացած ու մատնված» է զգում, իսկ նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, «հենց սկզբից վախենում էր Մարքլից»: Իմանալով այդ մասին՝ արքայազն Հարրին վիրավորել է իր եղբորը և դադարել է պատասխանել նրա զանգերին:

Քենսինգթոնյան պալատը հրաժարվել է մեկնաբանել գրողի մեղադրանքները:

Հունիսի սկզբին Սասեքսի դուքսն ու դքսուհին զբաղեցնում էին երկրորդ և երրորդ տեղերը հաստատության ամենահարգված անդամների հարցումներում: Հարցման արդյունքների համաձայն՝ պարզվել է, որ Էլիզաբեթ Երկրորդ թագուհին ամենամեծ հարգանքն է վայելում երիտասարդների շրջանում և հավաքել է 25%: Երկրորդ տեղում արքայազն Հարրին էր՝ 22 %-ով, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց նրա կինը՝ Մեգան Մարքլը, որին նախընտրում է հարցվածների 21 %-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող