Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 20:13 19-06-2021

Բորելը Լիբանանի առաջնորդին փոխանցել է Եվրամիության կոշտ ուղերձը՝ պատժամիջոցների հնարավոր կիրառման վերաբերյալ

Շաբաթ օրը Բեյրութում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոսեպ Բորելը բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Լրագրողների հետ զրույցում Բաաբդա պալատում պետության ղեկավարի հետ հանդիպումից հետո նա շեշտել է, որ ինքը Եվրամիության անունից լիբանանցի քաղաքական գործիչներին «կոշտ ուղերձ» է փոխանցել պատժամիջոցների հնարավոր կիրառման վերաբերյալ:

«Լիբանանում պետք է առանց հապաղման ստեղծել կառավարություն, որը կիրականացնի անհրաժեշտ բարեփոխումներ և համաձայնության կգա Արժույթի միջազգային հիմնադրամի հետ», - ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը․ մեջբերում է նախագահի մամուլի ծառայությունը: Նա խոստացել է, որ Եվրամիությունը նույնպես «զգալի տնտեսական և ֆինանսական օգնություն կտրամադրի Բեյրութին, բայց միայն նոր ընդունակ կաբինետի ձևավորումից հետո»:

Բորելը նշել է, որ Բրյուսելը ուսումնասիրում է այն քաղաքական գործիչների դեմ պատժամիջոցների հարցը, որոնք կանխում են Լիբանանում կառավարության ստեղծումը: «Մենք կնախընտրեինք այս ճանապարհով չգնալ, բայց եթե ԵՄ միջոցները կիրառվեն, դա կարվի քաղաքական դասին լուծում գտնելու դրդելու համար», - ասաց նա:

Նախագահ Աունը կոչ է արել եվրոպական երկրներին «օգնել Լիբանանին 2019 թվականին սկսված ճգնաժամից հետո ապօրինի փոխանցված եվրոպական բանկեր արտարժույթի միջոցները վերադարձնելու հարցում»: Նա նշել է, որ Լիբանանի Կենտրոնական բանկի և բոլոր ֆինանսական հաստատությունների աուդիտը կշարունակվի «բացահայտելու այն կոռումպացված կառուցվածքը, որում ներգրավված են տեղական քաղաքական գործիչները և գործարարները»: Աունի խոսքով՝ «այս աշխատանքի ավարտին կվերականգնվի լիբանանյան բանկային համակարգի նկատմամբ վստահությունը»:

Ակնկալվում է, որ այցի ընթացքում Բորելը բանակցություններ կվարի նաև վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի և լիբանանյան բանակի հրամանատար գեներալ Ժոզեֆ Աունի հետ: