Արտաքին 5 տարի առաջ - 17:57 19-06-2021

ՌԴ-ն Հայաստանին հատկացրել է $3.2 միլիոն՝ ԼՂ մարտերից հետո վերականգնմանը աջակցելու նպատակով

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին հատկացրել է $3.2 միլիոն՝ հետհակամարտային վերականգնմանը օգնելու նպատակով: Այս մասին հայտնում են հանրապետությունում Ռուսաստանի դեսպանությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագծի ֆինանսավորմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո առավել տուժած հայկական շրջաններին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ռուսական դեսպանատունը արդեն պաշտոնապես ծանուցել է Երևանին այդ որոշման մասին:

Դիվանագիտական առաքելությունը հայտնել է, որ Ռուսաստանը համակարգված հիմունքներով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի կառույցների նախաձեռնություններին՝ ուղղված Հայաստանի համապարփակ զարգացմանը:

Առողջապահության, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման, Հայաստանի արդյունաբերության մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության, տարերային աղետների դեմ պայքարի, էներգաարդյունավետության ոլորտներում նախագծերի իրականացման գործում նման աջակցության ընդհանուր ծավալը 2010 թ.-ից արդեն կազմել է շուրջ $70 մլն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում