Արտաքին 5 տարի առաջ - 10:01 19-06-2021

Սպանություն Հունաստանում. «խելացի ժամացույցը» նպաստել է հանցագործության բացահայտմանը

Հունաստանում «խելացի ժամացույցը» օգնել է բացահայտել 20-ամյա բրիտանուհի Քերոլայն Քրաուչի՝ 2021 թ. մայիսի 11-ին տեղի ունեցած սպանության մանրամասները:

33-ամյա օդաչու Բաբիս Անագնոստոպուլոսը ձերբակալվել է հինգշաբթի՝ իր հանգուցյալ կնոջ հիշատակի արարողությանը մասնակցելուց հետո, Ալոնիսոս կղզում:

Օդաչուն ոստիկանությանն ասել էր, որ իբր 3-հոգանոց հանցագործ խմբավորումը հարձակվել է իրենց տան վրա, կապկպել իրեն, խեղդելով սպանել կնոջը և հափշտակել 15.000 եվրո:

Քերոլայն Քրաուչի «խելացի ժամացույցի» շնորհիվ պարզվել է, որ կնոջ սիրտը դեռ բաբախելիս է եղել այն ժամանակ, երբ, ըստ ամուսնու պնդումների, նա արդեն սպանված էր: Իսկ Բաբիս Անագնոստոպուլոսի հեռախոսի գործունեության սենսորը ցույց է տվել, որ նա քայլելիս է եղել այն ժամանակ, երբ, ըստ նրա, իրեն կապել էին:

Բացի դրանից՝ օդաչուի նկարագրած հանցագործության ժամանակագրությունն ու ժամկետը տարբերվում են տան անվտանգության տեսախցիկների արձանագրածից:

Բաբիս Անագնոստոպուլոսը ութժամյա հարցաքննությունից հետո խոստովանել է իր հանցանքը:

Հանցագործության հետաքննությունն այնքան կարևոր էր, որ Հունաստանի ազգային հեռուստատեսությունը հինգշաբթի երեկոյան ընդհատել է Եվրո-2020 ֆուտբոլի առաջնության հեռարձակումը՝ խոստովանության մանրամասները հաղորդելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ