Ներքին 5 տարի առաջ - 20:50 18-06-2021

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը ձերբակալվել է

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին առերևույթ սպառնալու վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ։

ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնել է, որ ՀՔԾ-ին հանձնարարվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել դեպքի վերաբերյալ։

Նշենք, որ այսօր փաստերի ստուգման հարթակը հրապարակել է ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։

Այս առիթով «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է․ «Իրականությանը համապատասխանում է այն խայտառակ փաստը, որ պրոֆեսոր Չարչյանը հեռացող իշխանության ու հատկապես ՀՔԾ պետի պատվերով ձերբակալվել է: Սա աբսուրդի հասնող ակնհայտ քաղաքական հետապնդում է, որի համար թող վստահ լինեն, որ շատ խիստ պատժվելու են: Էրիկ Ալեքսանյանը այս պահին ստանձնելու է Պրոֆեսորի պաշտպանությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան