Ներքին 5 տարի առաջ - 14:49 18-06-2021

Այդ երկու ուժերը երկու գնացքների նման գնում են բախման ու առճակատման՝ մեկը մուրճով, մյուսը մանգաղով. Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի անդամ Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2017թ. ընտրությունների արդյունքները կեղծված են եղել:

«Դեռ այն ժամանակ բոլոր ուժերը մեզ մեղադրում էին հանրության շրջանակում պարտվողական տրամադրություններ սերմանելու մեջ: Ասում էին՝ ի՞նչ Ղարաբաղի հարց, վտանգ չկա, այդ հարցը լուծված է, մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում և այլն: Մի քաղաքական ուժ չգտնեց, որ միանա մեզ ու կիսի մեր մտավախությունները: Եվ այն աղետը, որի միջով մենք անցանք, դրա արդյունքն է»,- ասաց Զուրաբյանն ու հավելեց, որ հիմնական նպատակն իրենց մեկուսացնելն է եղել:

Ըստ Զուրաբյանի՝ հիմա այլ մթնոլորտ է, և մեծ ցավով պետք է արձանագրել, որ ժողովրդի մեծամասնությունը, բավականին թանկ գին վճարելով, հիմա շատ լավ հասկանում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր. «Իհարկե, մենք բացարձակ երջանիկ չենք, որ մեր իրավացիությունը նման ծանր ճանապարհով ապացուցվեց»:

Անդրադառնալով Գելլափի հրապարակած տվյալներին՝ ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ սոցհարցումները բացարձակ սուտ են ու կեղծված. «Հենց նրանց միջոցներով են ստեղծվում այդ գելափները: Մի բան հստակ է. այդ երկու ուժերը երկու գնացքների նման գնում են բախման ու առճակատման՝ մեկը մուրճով, մյուսը մանգաղով, իսկ մեր զենքը՝ սառը դատողությունն է»,- ասաց Զուրաբյանը և ավելացրեց, որ նրանք, ովքեր հունիսի 20-ին կքվերակեն Նիկոլի կամ Քոչարյանի օգտին՝ քաղաքացիական պատերազմի օգտին են քվեարկելու:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով