Սպորտ 5 տարի առաջ - 01:24 18-06-2021

ՈՒԵՖԱ-ն ֆուտբոլիստներից պահանջել է ասուլիսների ժամանակ ձեռք չտալ Եվրո-2020-ի հովանավորների շշերին

ՈՒԵՖԱ-ն արձագանքել է այն ֆուտբոլիստների արարքներին, որոնք մամուլի ասուլիսների ժամանակ շարժել կամ սեղանից վերցրել են Եվրո-2020-ի հովանավորների շշերը։

Ավելի վաղ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն ու իտալացի Մանուել Լոկատելին հեռացրել էին իրենց մոտից Coca-Cola-ի շշերը, իսկ ֆրանսիացի Պոլ Պոգբան գարեջրի շիշը վերցրել էր սեղանից։

«ՈՒԵՖԱ-ն մրցաշարի բոլոր մասնակիցներին հիշեցրել է, որ հովանավորչական գործարքները մրցաշարի անցկացման և Եվրոպայում ֆուտբոլի զարգացման՝ այդ թվում կանանց ու մանկապատանեկան, անբաժանելի մասն է»,- ասել են Եվրոյի կազմակերպիչները։

ՈՒԵՖԱ-ի` իրադարձությունների կազմակերպման բաժնի տնօրեն Մարտին Կալենի խոսքով, ամենամեծ խնդիրները կապված են եղել Ռոնալդուի գործողությունների հետ, բայց միևնույն ժամանակ կազմակերպիչները հասկանում են, թե ինչու ֆուտբոլիստները կարող էին այդպես վարվել` կրոնական նկատառումներից ելնելով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով