Սպորտ 5 տարի առաջ - 01:20 18-06-2021

Եվրո-2020. Դե Բրույնեի վերադարձը հաղթանակ է բերում բելգիացիներին ու նվազեցնում Դանիայի ընտրանու՝ խմբից դուրս գալու շանսերը

Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրի B խմբում Դանիայի հավաքականը Կոպենհագենում ընդունեց Բելգիայի ընտրանուն ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։

Արդեն խաղի 2-րդ րոպեին դանիացիներին առաջ մղեց Յուսուֆ Պոուլսենը։ 10-րդ րոպեին մրցավարի սուլիչից հետո խաղը կանգնեցվեց՝ ի աջակցություն Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենի,որը դեռևս հիվանդանոցում բուժում է ստանում։

Երկրորդ կեսում խաղադաշտ վերադարձավ Կևին դե Բրույնեն, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել 1-ին տուրը։ Արդեն 54-րդ րոպեին հիանալի կոմբինացիայի արդյունքում դե Բրույնեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Տորգան Ազարը՝ հավասարեցնելով հաշիվը։ 70-րդ րոպեին, փոխարինման մտած Էդեն Ազարի փոխանցումից հետո, Շմեյխելի դարպասը գրավեց հենց Կևին դե Բրույնեն։

Չնայած դանիացիները ողջ թիմով առաջ էին նետվել՝ խաղը փրկելու, բայց ոչինչ անել չհաջողվեց, թեպետ մի քանի լավ հնարավորություն խաղի ավարտին բաց թողեց Բրեյթուեյթը։

Այսպիսով, դանիացիները երկու խաղի արդյունքում ունեն 0 միավոր և խմբից դուրս գալու չնչին շանս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան