Արտաքին 5 տարի առաջ - 22:42 17-06-2021

Թուրքիայի քրդամետ կուսակցության նախագահն այցելել է հայկական Վաքըֆլը գյուղ

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին այցելել է Թուրքիայի միակ հայկական գյուղ՝ Վաքըֆլը:

Բուլդանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վաքըֆլըի Մայր Աստվածածին եկեղեցի, հանդիպել, զրույց ունեցել եկեղեցու սպասավորների հետ և մոմ վառել:

HDP-ական գործիչներն այնուհետև հանդիպել են Վաքըֆլը գյուղի կոոպերատիվի կին ներկայացուցիչների հետ:

Փերվին Բուլդանն այդ հանդիպմանը ելույթ է ունեցել:

«Ալևիների, հայերի և քրդերի ճակատագրերը նույնն են։ Եվ մենք պիտի համատեղ պայքարի միջոցով գտնենք հաջողության ուղիները»-ասել է նա։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին