Արտաքին 5 տարի առաջ - 22:01 17-06-2021

Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվան «շատ մոտ է» խիստ սահմանափակումների ներդրմանը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ասել է, որ մայրաքաղաքը կուտակված փորձ ունի կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց մահճակալների ֆոնդի ընդլայնումը չի կարող անվերջ լինել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ Մոսկվան ժամանակավոր, բայց խիստ սահմանափակումների շեմին է՝ վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով:

Երկու օրվա ընթացքում մայրաքաղաքում կորոնավիրուսային վարակով տառապող հիվանդների բուժման համար լցվում են 600 մահճակալներ, ինչը համապատասխանում է Կոմունարկայի հիվանդանոցի կարողություններին, ընդգծել է քաղաքապետը:

Սոբյանինը դիմել է նաև հասարակական սննդի ոլորտի ձեռներեցներին` խնդրելով քաղաքային ռեստորանների և սրճարանների աշխատակիցներին ներկայացնոլ նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման կարևորությունը:

Նա նշել է, որ պատվաստումը չափազանց կարևոր է, բայց այս գործընթացը երկար է, այն կարող է տևել մեկուկես-երկու ամիս:

«Իրավիճակը ծավալվում է հենց մեր աչքի առաջ. նախնական տվյալների համաձայն՝ վաղը Մոսկվայում արդեն կլինի ավելի քան 9 հազար դեպք: Մենք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել, և շատ վատ է, որ նոր ախտորոշված ​​մարդկանց մեծ տոկոսը կազմում են մարդիկ, որոնք բառացիորեն մի քանի օրվա ընթացքում հոսպիտալացվել են են»,- ասել է քաղաքապետը:

Նա պարզաբանել է, որ հիվանդությունը շատ արագ է զարգանում, և հինգ օրվա ընթացքում մարդը ավելի ծանր ախտանիշներ է ունենում:

Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր, որ Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն արագորեն վատթարանում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»