Արտաքին 5 տարի առաջ - 19:28 17-06-2021

Դատախազությունը պահանջել է Սարկոզիին դատապարտել 6 ամսվա ազատազրկման

Ֆրանսիայի դատախազությունը պահանջել է վեց ամսով ազատազրկել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Բացի այդ, մեղադրող կողմը պահանջել է վեցամսյա պայմանական պատիժ և 3750 եվրո տուգանք: Այս մասին հայտնում է BFM.TV-ն:

Սարկոզին մեղադրվում է 2012-ի նախընտրական արշավն ապօրինի ֆինանսավորելու մեջ: Նշվում է, որ դրա համար թույլատրելի ծախսերը համարյա կրկնապատկվել էին:

Նախկին նախագահը բացակայել է նիստից: Գործընթացը սկսվել էր մայիսի 20-ին: Սարկոզիի հետ միասին գործով անցնում են ևս 13 մեղադրյալներ:

Մարտի սկզբին նախկին նախագահն արդեն ազատազրկման էր դատապարտվել: Դատարանը նրան դատապարտել էր երկու տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի, լիազորությունները չարաշահելու և հետաքննության գաղտնիությունը խախտելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում