Արտաքին 5 տարի առաջ - 17:36 17-06-2021

Ռուսաստանը մտադիր չէ խանգարել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ղարաբաղում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծման նախագծի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության վերաբերմունքը համարում է դրական և Մոսկվայի կողմից չի տեսնում դրան խոչընդոտելու որևէ մտադրություն: Այս մասին նա ասել է լրագրողներին Ադրբեջանից վերադառնալուց հետո:

«Մենք «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը համարում ենք շատ կարևոր և աջակցում ենք այն: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն այս առնչությամբ կարող է ունենալ ինչ-որ տարաձայնություն կամ մտադրություն դրա իրագործումը ձգձգելու: Ընդհակառակը, Ռուսաստանը շատ բարյացակամորեն է տրամադրված միջանցքի հարցում»,- նրա խոսքերն է մեջբերում NTV հեռուստաալիքը:

Էրդողանը նշել է, որ շուտով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծրագրում է բանակցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ:

«Շուտով ես կհանդիպեմ Պուտինի հետ»,- հաղորդել է Թուրքիայի նախագահը: ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը առայժմ չի հաղորդել նման հանդիպման ծրագրերի մասին: «Կա մեկ տեսանկյուն,- շարունակել է Էրդողանը,- այժմ մենք սահմանափակված ենք (Ղարաբաղում հրադադարի մասին) համաձայնագրի հնգամյա ժամկետով: Եվ մենք կցանկանայինք այս նախագիծն իրականացնել այդ հնգամյա համաձայնագրի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով