Ներքին 5 տարի առաջ - 16:18 17-06-2021

Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մնացել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք. Ռոբերտ Քոչարյան

Մարտունիում նախընտրական հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մնացել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։

Նրա խոսքով՝ 1995-ի վերջին և 1996-ի սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և Հեյդար Ալիևի խորհրդական (արտաքին քաղաքականության հարցերով, խմբ․) Վաֆա Գուլուզադեի միջև բանակցություններ են սկսվել, որին Լեռնային Ղարաբաղը չի մասնակցել։

«Այդ բանակցություններն ավարտվեցին նրանով, որ Լիսաբոնում մենք շատ վատ որոշում ստացանք ԵԱՀԿ-ից, որը Հայաստանը չստորագրեց և վետո դրեց։ Հետագայում Լիպարիտյանն ինքը ընդունեց, որ իրենք լավ նպատակով մտել են առանձին բանակցային գործընթացի մեջ, բայց դրա հետևանքով Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Ռոբերտ Քոչարյանը շեշտում է, որ ինքը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 1998թ. ապրիլի 9-ին, իսկ Լիսաբոնի գագաթնաժողովը տեղի է ունեցել 1996թ. դեկտեմբերին, ուստի Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղանից դուրս մնալու իր հետ կապելը, ըստ Քոչարյանի՝ առնվազն անբարեխիղճ է։

«Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է ինձ հետ կապել այդ գործընթացը, բայց իրականում հենց իր ժամանակ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից։ Այդ տեսանկյունից նրանք նման են, մի բան անեն, մյուսի վրա գցեն։ Այսօրվա իշխանությունը նույն գործելաոճի մեջ է»,- եզրափակեց երկրորդ նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով