Ներքին 5 տարի առաջ - 15:47 17-06-2021

Սրանք գոյություն էլ չունեն, սրանց ղժղժալն անճարությունիցա. Էդուարդ Շարմազանով

Այսօր «Պատիվ ունեմ»-ի գրասենյակում տեղի ունեցավ դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը: Պատասխանելով լրագրողներին հարցերին՝ վերջինս նշեց, որ Ռուսաստանը եղել է, մնում է և կշարունակի մնալ Հայաստանի իսկական գործընկերը և անվտանգության երաշխավորը:

«Ցավոք, անցած 3 տարիների ընթացքում ներկայիս իշխանությունը փչացրել է հարաբերությունները ոչ միայն ՌԴ-ի հետ, այլև մեր հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ: Զուգահեռ դրան, ոչ էլ հստակ հարաբերություններ է կառուցել ԵՄ-ի հետ: Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը պետականությունն ու հայկական բանակն է, բայց դրանց զարգացման ուղղությամբ ոչինչ չի արվում: Ուստի ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների բարեավումը շատ կարևոր է մեզ համար: Վստահ եմ, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո մեր գործընկերների հետ կապերը կվերականգնվեն»,- ասել է Շարմազանովը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված անհետ կործաների թվերի վերաբերյալ փաստաթղթի՝ Քննչական կոմիտեի կողմից հերքում տարածելու փաստին՝ վերջինս նծեց, որ չի կարելի հավատալ մի իշխանությանը, որը հայրենիքի համար զոհված տղաների դիերը գետնին թափված է պահել, 44 օր ժողովրդին ասել է, որ հաղթելու ենք, իսկ հետո կապիտուլացիոն թուղթ է ստորագրում կամ հոկտեմբերի 27-ին ընդդիմությանը հրավիրում է, ասում, որ ելք չկա, հետո նոր Սարդարապատի կոչ անում՝ տղաներին ուղարկելով մսաղաց:

«Ալամ աշխարհը տեսավ, որ Նիկոլը բացի կապիտուլյանտից նաև ստախոսա: Սրանք պրծել են, չկան, գոյություն չունեն, սրանց ղժղժալն անճարությունիցա, հայկական Նյուրենբերգ լինելու է, առանց բախումների, մենք հայրենիք չունենք բախումների տանելու»,- հավելեց Շարմազանովը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող