Սպորտ 5 տարի առաջ - 22:33 16-06-2021

Բեյլն ու թիմակիցները հաղթեցին Թուրքիայի հավաքականին

Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրում A խմբում միմյանց էին հանդիպել Ուելսի և Թուրքիայի հավաքականները: Խաղն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ Ուելսի հավաքականի:

42-րդ րոպեին Բեյլի փոխանցումից հետո հաշիվը բացեց Աարոն Ռեմսին: 61-րդ րոպեին Բեյլը չկարողացավ իրացնել իր իսկ վաստակած 11-մետրանոցը: Հիմնական ժամանակի ավելացված 5-րդ րոպեին Բեյլի փոխանցումից հետո ուելսցիների հաղթանակն ամրապնդեց Կոննոր Ռոբերտսը:

Այս հաղթանակից հետո Ուելսի հավաքականը 4 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ