Ներքին 5 տարի առաջ - 20:00 16-06-2021

Նման դեպքերում իշխանությունը պետք է գնահատվի իր կատարած աշխատանքով, կատարած խոստումներով․ Ռոբերտ Քոչարյան

«Քարոզարշավը մոտենում է ավարտին, և արդեն ուրվագծվել է երկու քաղաքական ուժ, որ էապես առաջ են անցել հայտ ներկայացրած մյուս ուժերից։ Սա հնարավորություն է տալիս ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համեմատություն անել և շատ հանգիստ որակել՝ ովքեր են մրցում և ինչ են իրենցից ներկայացնում մրցակիցները»,- այս մասին Արթիկում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Սովորաբար նման դեպքերում իշխանությունը պետք է գնահատվի իր կատարած աշխատանքով, կատարած խոստումներով։ Ընդդիմությանը փորձում են գնահատել, թե ինքն ինչ խոստումներ է տալիս և արդյոք ունի այն ներուժը խոստումները կատարելու համար։

Գործող իշխանության արածի մեջ ուղղակի բան չկա համեմատելու։ Մի իշխանություն է ձգտում վերընտրվել, որն իր խոստումներից ոչ մեկը չի կատարել, կադրային ռեսուրսով գտնվում է զրոյական կետի վրա։ 2018-ին իշխանության են եկել մարդիկ, որոնք արժեզրկեցին իշխանություն հասկացությունն ընդհանրապես»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան