Արտաքին 5 տարի առաջ - 18:17 16-06-2021

Այս հռչակագիրը ստորագրվել է տարածաշրջանի բոլոր խաղացողների դեմ. թյուրքագետը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրի մասին

Կարելի է ասել, որ այս հռչակագիրը ստորագրվել է տարածաշրջանի բոլոր խաղացողների դեմ: Դրանով Էրդողանը տարածաշրջանի մյուս ղեկավարներին փորձում է ի ցույց դնել իր հզորությունը և ամրապնդել իր ոտքն արդեն Կովկասում:

Մեկնաբանելով Շուշի կատարած այցելության ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված համագործակցության հռչակագիրը՝ ասաց թյուրքագետ Մհեր Աբրահամյանը:

Նրա խոսքով, պայմանագիրը պանթյուրքիստական մի ակտ է, որտեղ գլխավոր դերակատարը հենց Էրդողանն է:

Նա իրականացրել է թուրքերի բազմադարյան երազանքը և իր ոտքն ամրապնդել է արցախյան հողի վրա:

«Եթե դուրս գանք Ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակից, ապա այստեղ Էրդողանն իր պանթյուրքիստական և նեոօսմանական գաղափարախոսություններով մտնում է Կովկաս և այնտեղ իրականացնում է գաղափարական օկուպացիա»,-փաստեց մասնագետը:

Նրա խոսքով՝ այս գործողություններով հիմք է դրվում թյուրքական միութենական մի իրողության, որտեղ Էրդողանն առաջին քայլերն է անում մի նոր թյուրքական կառույց ստեղծելու ուղղությամբ, որը պանթյուրքսիտական գաղափարախոսության հիմքերից մեկն է:

Անդրադառնալով համացանացում տարածված այն տեսանյութին, որտեղ Ալիևը, Էդողանն ու նրա կինը քննարկում են ականազերծման քարտեզները, թյուրքագետը նկատեց, որ Էրդողանի կինն իր ձեռքի հեգնական ժեստով ասում է՝ դե լավ, իրենց վերադարձրեք իրենց գերիներին:

«Այս ժեստի մեջ ծաղրանք կար և նաև գաղափարախոսական կայծ, որ որոշները կարող են այն որպես խաղաղասիրական ժեստ ընկալել, միչդեռ իրականում այն ավելի շատ հեգնանք էր՝ ուղղված հայ ժողովրդին»,-նկատեց թյուրքագետը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»