Արտաքին 5 տարի առաջ - 13:46 16-06-2021

ԵՄ-ն և ԱՄՆ-ն քննադատել են Ռուսաստանի գործողություններն ընդդեմ Վրաստանի և Ուկրաինայի

Եվրամիությունը և ԱՄՆ-ն պայմանավորվել են համատեղ համակարգել իրենց քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին ասվում է Բրյուսելում կայացած գագաթնաժողովին հաջորդած համատեղ կոմյունիկեում:

Հայտարարության մեջ կողմերը դատապարտում են Ռուսաստանի գործողությունները՝ «ուղղված Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության խարխլմանը»:

Միևնույն ժամանակ, ԵՄ-ն և ԱՄՆ-ն խոստացել են շարունակել աջակցել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային:

Առաջնորդներն «իրենց վճռականությունն են հայտնել՝ շարունակել աջակցել ԵՄ Արևելյան գործընկերների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն ու աջակցել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային բարեփոխումների ճանապարհին»:

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին մեկնաբանել է ԱՄՆ-ի և Եվրամիության համատեղ հայատարարությունը՝ նշելով, որ փաստաթուղթը ևս մեկ անգամ ցույց է տալիս Արևմուտքի աջակցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում