Ներքին 5 տարի առաջ - 13:37 16-06-2021

Եթե դուք որոշեք, որ ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, մենք կհեռանանք, չենք վիճարկի ձեր որոշումը. Փաշինյան

ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում Վայոց Ձորում է: Մասնավորապես Ջերմուկ քաղաքում Փաշինյանը հայտարարեց, որ եթե քաղաքացին որոշի, որ ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, իրենք դա չեն վիճարկի:

«Մյուս քաղաքական ուժերը չեն պատկերացնում, որ այսօր սովորական քաղաքացին է ընտրողը, ոչ թե քաղաքական էլիտան: Սիրելի՛ ժողովուդ, եթե որոշեք, որ մենք պետք է հեռանանք՝ կհեռանանք, չենք վիճարկի ձեր որոշումը, բայց թե որոշեք, որ պետք է մնանք ու ծառայենք ձեզ, ուրեմն այդպես էլ կլինի: Չնայած լավ չենք ծառայել: Հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ մեր քաղաքացին վճռական է տրամադրված: Երբ նայում եք աչքերիս, դուք, հաստատ, ավելին եք տեսնում ու կարդում, քան ես ասում եմ, քանի որ իշխանության և ժողովրդի մեջ մեծ հոգևոր կապ կա: Դրա արդյունքն է, որ մենք կարողացանք պաշտպանել մեր պետությունը քաղաքացիական բախումներից: Ուստի՝ խոնարհվում եմ ձեր առաջ, որ պինդ կանգնեցիք ձեր տեղում: Ի վերջո, ինչքան ուժեղ է քաղաքացին, այնքան ուժեղ է պետությունը, և այս ընտրություններում հաղթելու է միայն մեկ սուբյեկտ՝ ՀՀ քաղաքացին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան