Ներքին 5 տարի առաջ - 00:25 16-06-2021

Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին, հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր պատասխանելով Պետրոս Ղազարանի հարցին՝ կապված Արցախի խնդրի լուծման հետ, ասաց, որ հիմա շատ դժվար է լուծել Արցախի հարցը․ «Այն ժամանակ փոխզիջելու բան ունեինք, հիմա ոչինչ չունենք, որի համար Ադրբեջանը կհամաձայնի ինչ-որ ստատուս քվոյի պահպանման։ Մենք կորցրինք զիջելու հնարավորությունը։ Մենք չենք խոսել Ղարաբաղը տալու մասին, խոսել ենք փոխզիջման մասին։ Այսօր Ղարաբաղի հարցը իսկապես կարող էր դառնալ միջազգային հարց՝ ՄԱԿ-ի մակարդակի քննարկելիք հարց»։

Նրա խոսքով, Արցախի հարցում հիմա Հայաստանը ոչ մի վճռական ձայն չունի։ Նա վտանգավոր համարեց Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ իր նպատակն է վերադարձնել Շուշին և Հադրութը․ «Նա կարող է փորձանք բերել մեր գլխին։ Ինչպե՞ս է նա վերադարձնելու Հադրութը և Շուշին։ Ադրբեջանը պետք է պայուսակները հավաքի և գնա՞։ Դա հնարավոր է միայն պատերազմով։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին, հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն։ Ո՞վ է Ադրբեջանին ստիպելու, որ գնա, Ռուսաստա՞նը։ Այդպիսի բան գոյություն չունի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»