Արտաքին 5 տարի առաջ - 20:23 15-06-2021

Ժնևում դիպուկահարները դիրքավորվել են Պուտինի ու Բայդենի գագաթնաժողովից առաջ

Ժնևում դիպուկահարները դիրքավորվել են ամբողջ քաղաքում՝ պատրաստվելով Ռուսաստանի և Ամերիկայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է 5-tv.ru-ն:

«Ժնևի հանդիպումից մեկ օր առաջ դիպուկահարները իրենց տեղերն են գրավում ոչ միայն տանիքներին, այլև Ժնևյան լճի ամբողջ տարածքում»,- մեջբերում է «Իզվեստիայի» եվրոպական բյուրոյի ղեկավար Վիտալի Չաշչուխինը:

Ռուսաստանի և Ամերիկայի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Լա Գրանժ վիլլայում: Բայդենն արդեն ժամանել է Ժնև:

Դրանից առաջ Բայդենը Պուտինին բնութագրել էր որպես կոշտ և խելացի մրցակից: Սպիտակ տան 46-րդ ղեկավարը նաև շեշտել է, որ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահին կներկայացնի երկու երկրների միջև հնարավոր համագործակցության ոլորտները:

Իր հերթին, Ռուսաստանը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում կքննարկեն կորոնավիրուսային համաճարակը, կիբերհանցագործության դեմ պայքարը, ռազմավարական կայունությունը, ինչպես նաև տնտեսական համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան