Արտաքին 5 տարի առաջ - 20:10 15-06-2021

Էրդողանը Շուշիում խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպումը, որից հետո համատեղ մամուլի ասուլիս է կազմակերպվել։

Մամուլի ասուլիսում Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ Շուշին «ազատագրվել է հայկական բռնազավթումից»։ Ցույց տալով կիսաքանդ շինությունը, որի առջև կազմակերպվել էր մամուլի ասուլիսը՝ Էրդողանը նշել է, թե իբր դա «հայերի վայրագությունների վկան է»։

Էրդողանը շեշտել է, որ Շուշիի ճանապարհին տեսել են այն մեծածավալ աշխատանքները, որոնք կատարվում են Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների վերականգման ուղղությամբ՝ նշելով, որ կառուցվում են ՀԷԿ-եր, ճանապարհներ, Էլեկտրաէներգիայի ապահովման համար հոսանքագծեր, ջրատարներ, Ֆիզուլիի օդանավակայանը և այլն։

Նա հավաստիացրել է, որ Թուրքիան շարունակելու է Ադրբեջանին ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել։ Ղարաբաղում գործունեություն կծավալի Թուրքիայի կառավարությանը կից բնակարանաշինության հարցերով զբաղվող վարչությունը։

Էրդողանը տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր կողմերին կոչ է արել տեսնել իրողությունները, ընդունել Ադրբեջանի հաղթանակը և նայել դեպի ապագան։ Ըստ նրա՝ հրադադարի պայմանագրից հետո բոլոր կողմերի համար նոր հնարավորություններ են ծագել տարածաշրջանային համագործակցության հարցում։

Այս համատեքստում Էրդողանը հետևյալ շեշտադրումն է արել․ «Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններն ուղղորդել դեպի ավելի խորը համագործակցության հուն։ Մեր ցանկությունն է, որ Հայաստանը սեղմի իրեն մեկնված բարի կամքի և համերաշխության ձեռքը։ Հույս ունենք, որ Հայաստանը ճիշտ կօգտագործի ապագան համատեղ կառուցելու այս հնարավորությունը»։

Էրդողանը խոսել է վեցնյակի կովկասյան պլատֆորմի մասին՝ նշելով, որ դա պատմական հնարավորություն է տարածաշրջանում խաղաղ կյանք ստեղծելու համար։ Այդ նպատակի իրագործման համար նշել է, թե ինքը և «իր եղբայր Ալիևը» պատրաստ են ամեն զոհողության։ Վստահեցրել է, որ նույն զոհողությանը պատրաստ է նաև ՌԴ նախագահ Պուտինը։

Տարածաշրջանում նոր ստատուս-քվոյին աջակցող բոլոր կողմերին Թուրքիայի նախագահը կոչ է արել հրաժարվել ատելություն հրահրելու քաղաքականությունից և խրախուսել խաղաղ համագործակցությունը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ երբ նման մթնոլորտ ձևավորվի, մենք ևս պատրաստ կլինենք անել մեզնից կախված ամեն բան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Հավատում ենք, որ այս հուսադրող գործընթացն ավելի առողջ և արդյունավետ կընթանա, եթե Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած հրադադարի պայմանագիրը պսակվի համապարփակ և տեսլական ունեցող հաշտության պայմանագրով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում