Ներքին 5 տարի առաջ - 15:42 15-06-2021

Մենք մուրճն օգտագործելու ենք շինարարության համար, երկիրը կառուցելու համար. Ռոբերտ Քոչարյան

«Սիրելի՛ մասիսցիներ, շնորհակալ ենք բոլորիցդ։ Ես ուզում եմ մի ճշտում մտցնել, մենք այդ մուրճն օգտագործելու ենք շինարարության համար, երկիրը կառուցելու համար»- այս մասին քարոզարշավի շրջանակում «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ Մասիսում իր ելույթում ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ակնհայտ է, որ երկու միավոր է պայքարում, այսպես ասած, առաջատար դիրքերի վրա ընտրական այս պրոցեսներում։ Դա գործող իշխանությունն է ու «Հայաստան» դաշինքը։ Ճիշտ ընտրություն կատարելու համար, զգացմունքային մասը մի կողմ դնելով, փորձենք հասկանալ՝ որ թիմը ինչ է իրենից ներկայացնում։ Իրականության մեջ ընտրությունը հենց դրա մասին է։ Հիմա ի՞նչ ունենք մենք ու ինչ ունենք նրանք։ Նրանց մոտ բացարձակ դատարկություն է կազմակերպչական առումով, բացարձակ դատարկություն է բարոյական տեսանկյունից։ Այս իշխանությունը իշխանություն գալուց խոստացել էր մեզ խաղաղություն, բայց մենք ստացանք պատերազմ, ստացանք զոհեր, ստացանք տարածքային հսկայական կորուստներ։ Չեմ ուզում թվերի մասին խոսել, որովհետև թվերի մասին բազմաթիվ անգամ նշվել է»,- ասաց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան