Արտաքին 5 տարի առաջ - 14:23 15-06-2021

Հրաձգություն ԱՄՆ-ում՝ խանութում դիմակ կրելու շուրջ վեճի պատճառով. կա 1 զոհ

Ատլանտայի (Ջորջիա նահանգ) արվարձանում գտնվող ամերիկյան սուպերմարկետում հասարակական վայրերում դիմակներ կրելու անհրաժեշտության շուրջ վեճն ավարտվել է կրակոցներով: Ինչպես հաղորդել է Ջորջիա նահանգի քննչական բյուրոն՝ տեղական անկախ դետեկտիվ գործակալությունը, արդյունքում մեկ մարդ սպանվել է, երեքը՝ ներառյալ կրակողը, վիրավորվել են:

Բյուրոյի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ սուպերմարկետ մուտք գործած 30-ամյա ոմն Վիկտոր Լի Թաքեր վիճաբանության մեջ է մտել գանձապահուհու հետ «նրա դիմակի կապակցությամբ»: Նա դուրս է եկել խանութից՝ այդպես էլ ոչինչ չգնելով, այնուհետև վերադարձել է ու կրակել գանձապահուհուն: Հանցագործությունը փորձել է կանխել շրջանի շերիֆի տեղակալը, որը ոչ աշխատանքային ժամին սուպերմարկետում էր. նրա և Թաքերի միջև փոխհրաձգություն է սկսվել: Արդյունքում երկու տղամարդիկ էլ վիրավորվել են, բացի դրանից, փամփուշտներից մեկը դիպել է մեկ այլ գանձապահուհու:

Ոստիկանությունը ձերբակալել է Թաքերին, երբ նա փորձել է թաքնվել դեպքի վայրից: Կրակողը և շերիֆի տեղակալը հոսպիտալացվել են, երկրորդ գանձապահուհուն օգնություն են ցուցաբերել տեղում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան