Արտաքին 5 տարի առաջ - 22:18 14-06-2021

Թբիլիսիում բողոքի ակցիա Է անցկացվել գազի, ջրի եւ Էլեկտրականության սպառողական սակագների բարձրացման դեմ

Թբիլիսիի կենտրոնում «Քարթուլի դասի» ընդդիմադիր կուսակցությունը բողոքի ակցիա է կազմակերպել։ Մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում գազի, ջրի և էլեկտրականության սպառողական սակագների բարձրացման դեմ։

«Քարթուլի դասի»-ի առաջնորդ Ջոնդի Բագատուրիայի խոսքով՝ կառավարությունը բնակչությանը մատնել Է Էլ ավելի մեծ աղքատության: «Կառավարության կոռումպացված շահերի պատճառով Էլեկտրականության, գազի եւ ջրի սակագները բարձրացվել են անօրինականորեն, անարդարացիորեն եւ անազնվորեն: Մենք հաշվարկել ենք՝ ձմռանը շարքային թոշակառուն հարկադրված Է վճարել 45-60 լարիով ավելի շատ: Այս տարի սուբսիդիաներ Է ստացել 700 հազար ընտանիք, այսինքն՝ 700 հազար ընտանիք գտնվում Է աղքատության շեմին»,-ասել Է Բագատուրիան:

Մասնակիցները երկրի գլխավոր հրապարակից ավտոշարասյունով ուղևորվել դեպի Ինգորոկվա փողոցում գտնվող կառավարական դիվանատան շենք:

Հունիսի 1-ից Tbilisi Energy ընկերությունը բարձրացրել Է գազի սակագինը: Թբիլիսցիները 1 խորանարդ մետրի դիմաց կվճարեն 53,972 տետրի՝ 46,138 տետրիի փոխարեն:

Էլեկտրաէներգիայի սակագնի փոփխությունը ուժի մեջ էր մտել այս տարվա հունվարի 1-ից։ Մեկ կիլովատի դիմաց սակագինն ավելացել Է 3,5 տետրիով եւ 1 կիլովատի դիմաց կազմել 26,537 տետրի՝ կախված ԷլեկտրաԷներգիայի ծախսից:

Բարձրացել Է նաեւ ջրի սակագինը: Հունվարի 1-ից Թբիլիսիի եւ Մցխեթի բնակիչները 0,33 լարիի փոխարեն 0,5 լարի կվճարեն 1 խորանարդ մետր ջրի դիմաց: Մյուս բնակավայրերում գործում է ջրի սակագնի՝ անձերի թվով սահմանումը։ Ամենամսյա սակագինը մեկ մարդու համար դարձել է 4,518 լարի՝ 3,9-ի փոխարեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում