Արտաքին 5 տարի առաջ - 21:33 14-06-2021

Մակրոնն ու Էրդողանը առանձնազրույց են ունեցել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր էջում գրառում է արել ֆրանս-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների մասին։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Երկարատև առանձնազրույցից հետո կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ «հասնելու հստակ, հարգալից ու պարտավորեցնող հարաբերությունների»։

Հիշեցնենք, որ սա Էրդողանի և Մակրոնի առաջին հանդիպումն էր փոխադարձ վիրավորանքներից և քննադատությունից հետո։ Փարիզը Անկարային մեղադրում էր Սիրիայում, Լիբիայում և Ղարաբաղում ապակառուցողական դիրքորոշում որդեգրելու, ՆԱՏՕ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները շրջանցելու մեջ, Էրդողանն իր հերթին Մակրոնին քննադատում էր մահմեդականների հանդեպ «անընդունելի» վարքագծի համար՝ խորհուրդ տալով նրան հոգեբանի դիմել։

Հանդիպումից առաջ Մակրոնը նշել էր, որ անդրադառնալու է նաև ղարաբաղյան հիմնահարցին, թեև որևէ պաշտոնական տեղեկատվություն այս մասին չի հաղորդվում։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում