Արտաքին 5 տարի առաջ - 20:57 14-06-2021

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կքննարկվի Ուկրաինայի, Վրաստանի և Բելառուսի հարցը. Մերկել

«Մենք անդրադառնալու ենք Ուկրաինայում տիրող իրավիճակին և ՆԱՏՕ-ի համագործակցությանն մասին այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Վրաստանը և Ուկրաինան, մենք քննարկելու ենք այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են Բելառուսը, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները», - Բրյուսելում լրագրողներին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մինչ գագաթնաժողովի սկսվելը:

Հիշեցնենք, որ Բայդենն այսօրվա գագաթնաժողովին առաջին անգամ ներկա կլինի որպես ԱՄՆ նախագահ: Նախկինում Սպիտակ տունը նշել էր, որ ԱՄՆ նախագահը «վերահաստատելու է ԱՄՆ հավատարմությունը Դաշինքին, անդրատլանտյան անվտանգությանը և կոլեկտիվ պաշտպանությանը»:

Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը առաջնորդների հետ հանդիպանը հայտարարել է, որ գագաթնաժողովը կունենա «բովանդակալից օրակարգ»՝ ուղղված անդրատլանտյան համագործակցության ամրապնդմանը և «այսօրվա և վաղվա մարտահրավերների» քննարկմանը:

Քննարկվող թեմաների թվում են «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները», ահաբեկչական սպառնալիքները, հաքերային հարձակումները, ինչպես նաև «Չինաստանի հզորացումը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»