Արտաքին 5 տարի առաջ - 14:33 14-06-2021

«Դոժդը» չի մասնակցի Պուտին-Բայդեն հանդիպմանը՝ Նավալնիի օգտին ցույցերը լուսաբանելու պատճառով

«Դոժդ» հեռուստաալիքը բացառվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լրագրողական ցուցակից, հայտարարել է գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն:

Հեռուստաալիքի մի քանի աղբյուրներ նշում են, որ բացառման պատճառն այն է, որ «Դոժդը» լուսաբանել է ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի՝ Գերմանիայից Ռուսաստան վերադարձը և նրան աջակցող ցույցերը: Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքով, հեռուստաալիքն աջակցում է «անօրինական գործողություններին»:

Նշվում է, որ «Դոժդի» լրագրողներին արգելվում է լուսաբանել Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հունիսի 16-ին կայանալիք հանդիպումը. ի դեպ, դա լինելու է առաջին պաշտոնական բարձր մակարդակի միջոցառումը, որին մասնակցելու է ՌԴ նախագահը, բայց որը չեն լուսաբանելու հեռուստաընկերության աշխատակիցները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան