Ներքին 5 տարի առաջ - 12:49 14-06-2021

Սա մեր պատմության սևագույն շրջանն է.Պարույր Հայրիկյան

Սա մեր պատմության սևագույն շրջանն է, որը մի երկրորդ Եղեռնի կամ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ անկապտելի մասն է, Հայաստանի պետականության ոչնչացումը և հարյուր հազարավոր հայ մարդկանց բռնադատումը ԽՍՀՄ-ում:

Այս մասին Բռնադատվածների հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ մեզ հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Հայաստանի բռնազավթումը նույնպես ցեղասպանական ակտ էր, որին հաջորդեցին հազարավոր մարդկանց հետապնդումները»,-ասաց Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով, այստեղ հարկ է հիշատակել Ստալին-Հիտլեր պատերազմի 300.000 հայ զոհերին, որոնք եթե Հայաստանի համար զոհաբերվեին, ապա մենք բոլորովին այլ հայրենիք կունենայինք»,-նշեց Պարույր Հայրիկյանը:

Մեզ հետ զրույցում Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն ասաց, որ Բռնադատվածների հիշատակի օրը պատշաճ կազմակերպելը երկրի դեսովետիզացիայի հեթական գործիքը կդառնար. Մ. Հայրապետյան

«Նրանում, որ Բռնադատվածների հիշատակի օրն անցկացավում է այսքան սակավաթիվ և չունի պետական կազմակերպվածություն, մեղավոր են պետությունն ու մտավորականները»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ թեև մեր պետությունն ընդունել է Բռնադատվածների հիշատակի օրը, բայց ցավոք սրտի կոմունիզմը դեռ մեր միջից չի վերացել, և այս օրվան պետական մակարդակով մոտեցում ցույց չի տրվում:

«Ամեն տարի այս օրը անհատ մտավորականներ ու բռնադատվածների ժառանգներ հավաքվում են այս հուշարձանի մոտ, և շատ ուրախ կլինեինք, որ այս օրն իրոք պետականորեն նշվեր, այլ ոչ թե ձևականորեն նշված լիներ միայն օրացույցում»,-ասաց Միքայել Հայրապետյանը:

Նրա խոսքով, այս օրը պատշաճ կազմակերպելը երկրի դեսովետիզացիայի հեթական գործիքը կդառնար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով