Արտաքին 5 տարի առաջ - 11:05 14-06-2021

Մեծ յոթնյակը որոշել է աշխարհի զարգացման 6 գերակայությունները

Մեծ յոթնյակի պետությունների ղեկավարները Բրիտանիայում կայացած եռօրյա գագաթնաժողովում որոշել են վեց առաջնահերթությունները, որոնք դառնալու են իրենց համատեղ համընդհանուր գործողությունների հիմքը՝ մոլորակի բարեկեցությունն ապահովելու համար:

Առաջին գերակայությունը համավարակի դադարեցումն ու ապագային նախապատրաստվելն է՝ խթանելով ամբողջ աշխարհի պատվաստմանն ուղղված միջազգային ջանքերը:

Երկրորդ գերակայությունը տնտեսության աշխուժացումն է: Մեծ յոթնյակի ղեկավարները ցանկանում են իրագործել տնտեսության վերականգնման ծրագրերը՝ հատկացնելով 12 տրիլիոն դոլարի աջակցություն:

Երրորդ առաջնահերթությունն ապագա բարգավաճումն ապահովելն է, չորրորդը՝ մոլորակը պաշտպանելը՝ աջակցելով կանաչ հեղափոխությանը:

Հինգերորդ գերակայությունը գործընկերության ամրապնդումն է աշխարհի այլ երկրների հետ, իսկ վեցերորդը՝ սեփական արժեքներն ընկալելը՝ որպես հաջողության ամուր հիմք անընդհատ փոփոխվող աշխարհում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»