Ներքին 5 տարի առաջ - 21:15 13-06-2021

Մենք պողպատե մանդատով ՀՀ-ում կհաստատենք իրավունքի և օրենքի դիկտատուրա. Փաշինյանը՝ Աբովյանի ընտրողներին

Ժողովուրդը Հայաստանում այսօր ձեռնարկել է նոր հեղափոխություն։ Այդ հեղափոխությունն էլի ոչ բռնի է, էլի ժողովրդական է, բայց այժմ ոչ թե թավշյա, այլ պողպատե հեղափոխություն է։ Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Հրազդանում ընտրողների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ։

«Եվ մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը 2018թ. տված թավշյա մանդատը կփոխարինի պողպատե մանդատով, և մենք այդ պողպատե մանդատով ՀՀ-ում կհաստատենք իրավունքի և օրենքի դիկտատուրա»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ ՔՊ-ի քվեաթերթիկով ժողովուրդը քվեարկելու է ոչ միայն և ոչ այնքան ՔՊ-ի օգտին, որքան որ քվեարկելու է ինքն իր օգտին։

«Այսօր խաղասեղանին դրված չէ կառավարության ճակատագիրը, այսօր խաղասեղանին դրված է ժողովրդական իշխանության ճակատագիրը։

Ձեզնից յուրաքանչյուրը պետք է պատասխանի հետևյալ հարցին. արդյոք ինքը քաղաքացի է, արդյոք ինքը վերցնում է պատասխանատվություն Հայաստանի ապագայի համար, արդյոք ինքը տեր է մեր անկախությանը, արդյոք ինքը տեր է մեր ինքնիշխանությանը, արդյոք ինը տեր է մեր ապագային։ Եվ մենք համոզված ենք, որ Հայաստանում կա ապագա»,- ընդգծեց Փաքշինյանը։

Այնուհետեև ՔՊ-ն միասնության երթ անցկացրեց Հրազդանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով