Ավելին 5 տարի առաջ - 16:45 13-06-2021

Գինցբուրգը խոսել է կորոնավիրուսի ռուսաստանյան մուտացիաների մասին

Մոսկվայում նկատվել են կորոնավիրուսային մուտացիաների յուրօրինակ տարբերակներ․ գիտնականները ուսումնասիրում են դրանց հատկություններն ու տարբերությունները այլ շտամներից: Այս մասին հայտարարել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը․ փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Այն փաստը, որ մեր երկրում՝ հատկապես Մոսկվայում, ինչպես նաև այլ երկրներում կան վիրուսային մուտացիաների տարբերակներ, դա հաստատ է: Այժմ մենք ուսումնասիրում ենք դրանց հատկություններն ու տարբերությունները շրջանառվող այլ շտամներից», - ասել է նա:

Նախկինում Գամալեայի անվան կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովը չէր բացառել Մոսկվայում նոր հատուկ շտամների առաջացումը:

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 14 723 դեպք: Նրանց 16.1% -ը չունեին հիվանդության կլինիկական դրսևորումներ, 357 դեպք մահացու ելք է ունեցել, իսկ 9166 մարդ ապաքինվել է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»