Արտաքին 5 տարի առաջ - 23:46 12-06-2021

Սիրիայում 13 մարդ է զոհվել հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով

Սիրիայի Աֆրին քաղաքում հիվանդանոցի վրա հարձակման արդյունքում 13 մարդ է զոհվել, 27-ը` վիրավորվել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նրա խոսքով՝ հարձակումը իրականացրել են Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները, որոնց թուրքական իշխանությունները ճանաչել են որպես ահաբեկչական:

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ սպանվել է վեց խաղաղ բնակիչ:

Աֆրինում պարբերաբար կազմակերպվում են ահաբեկչություններ, ինչպես և Սիրիայի հյուսիսում գտնվող այլ բնակավայրերում, որոնք գրավվել են զինված խմբավորումների կողմից: Որպես կանոն, շենքում տեղադրված ռումբի կամ պայթուցիկ սարքի պայթեցումը հակակառավարական խմբավորումների միջև իշխանության համար մղվող պայքարի հետևանք է: Սակայն նման ահաբեկչական գործողությունների արդյունքում առաջին հերթին զոհվում են խաղաղ բնակիչներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»